Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Այս մասին նա գրել է X-ի իր էջում։

Նա մասնավորապես գրել է, որ Հայաստան կացելի երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին՝ նաև տարածելով իր պատասխանը խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ։

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտնել է, որ Փարիզն ուսումնասիրում է Երևանի պաշտպանական կարիքները՝ նշելով, որ չի կարծում, որ Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել էր, որ «Ֆրանսիան այսօր շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, քանի որ այժմ դա է վտանգված»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով