Անկարայից ողջունել են Գրանադայում կայանալիք հանդիպմանը չմասնակցելու Ալիևի որոշումը

Անկարայում ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը՝ չմասնակցել Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք հնգակողմ հանդիպմանը։

 «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը հիշեցրել է, որ Ադրբեջանը որոշել է չմասնկացել՝ Թուրքիայի մասնակցությունը առարկելու պատճառով։ 

 «Թուրքիայի՝ հանդիպմանը չմասնակցելու պատճառով պարոն Ալիևը իր այցը Իսպանիա չեղարկել է։ Սրա համար կցանկանայինք մեր երախտագիտությունը հայտնել: Կարո՞ղ եք մի պահ պատկերացնել. Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը մասնակցում են, Ադրբեջանին հրավիրում են, բայց Թուրիքան չկա։ Պետք է խոսեին առանց մեր նախագահի»,- ասել է Օմեր Չելիքը։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։ 

Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ ԵՄ գագթնաժողովի շրջանականերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Իսպանիա չեղարկվել է՝ վերջինիս վատառողջ լինելու պատճառով։ 

Նշենք նաև, որ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց հնգակողմ հանդիպումը չեղարկելու վերաբերյալ լուրերը՝ միաժամանակ հայտարարելով, որ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով