«Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում, ՔՊ-ն դեմ քվեարկեց |civilnet.am|

civilnet.am: «Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց։

Դեկտեմբերի 4-ին էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն էր բացասական եզրակացություն տվել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։

Այս տարվա սկզբին մի խումբ քաղաքացիներ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ղեկավարությամբ, սկսեցին «Հայաքվե» նախաձեռնությունն ու հունիսի 21-ից օգոստոսի 19-ը անցկացրին ստորագրահավաք։ Արդյունքում 58 000-ից ավելի քաղաքացի իր ստորագրությամբ կողմ արտահայտվեց, որ նախաձեռնության մշակած օրենսդրական փոփոխությունը մտնի խորհրդարանի օրակարգ։ Նախաձեռնությամբ նախատեսվում է փոխել Քրեական օրենսգիրքը՝ ավելացնելով երկու հոդված, որոնք երկուսն էլ տասից տասնհինգ տարվա պատժաչափ են սահմանում Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով