ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ է խնդրել՝ Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման առնչությամբ |aysor.am|

aysor.am:  Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման հետ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Կարմիր ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը: Փաստաթղթում նշված է այդ տարածքում նավերի վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու պահանջը։

Նույն օրը ԱՄՆ-ն, ռազմական օպերացիայի շրջանակում, հարվածներ են հասցրել Եմենի մի քանի քաղաքներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով