2024-01-24-bf4efab2-4a44-429c-9b2b-da89476e5089.jpeg

Իրանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Անկարա |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 24-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ իր թուրք գործընկերոջ պաշտոնական հրավերով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:

Հանդիպումը սկսվել է Անկարայի նախագահական համալիրում Իսլամական Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցեր, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Նախատեսվում է նաև մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Բանակցություններից հետո Էրդողանն ու Ռայիսին կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս։

Ռայիսին պաշտոնական այցով Թուրքիայում է՝ մասնակցելու Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ նիստին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն