2024-02-13-e55e4382-7369-44f0-9bbc-23f58f954fbd.jpeg

ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ներքի Հանդում ադրբեջանական կողմի կրակոցներից զոհված զինծառայողների ընտանիքներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված  դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։

«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- նշված է ցավակցական ուղերձում, որը հայերենով ու անգլերենով հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուք» սոցիալական էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն