2024-02-13-63fe4b39-7d9f-4f30-9890-35a278a1fc68.jpg

Բորելը խիզախ և ծանրակշիռ է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կառավարության նախաձեռնությունները արդարադատության ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։

Բորելն այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ խրախուսում է Հայաստանին շարունակել դիմակայել մարտահրավերներին՝ խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում։

Ժոզեպ Բորելն անդրադարձել է նաև Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշմանը՝ դա գնահատելով որպես ծանրակշիռ և խիզախ որոշում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն