2024-02-22-668291af-6292-49c7-89e8-8992389704bb.jpeg

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ռիո դե Ժանեյրոյում G-20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկվել է նաև  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և տարածաշրջանային այլ հարցեր: 

Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում «հնարավորինս շուտ» լիարժեք զինադադար ապահովելու համար: Քննարկվել են նաև Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն