2024-04-12-f1487807-f996-4c0d-aa59-558aa86802a6.jpg

Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ կդառնաք խաբեության զոհ. Ոստիկանություն

Այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։

«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011-52-52-52»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն