Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատում սկսելու մասին լուրը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ այս իրադարձությունը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ճանապարհին:

Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով