2024-06-21-b1aecdae-091d-4961-86d7-c8a696782934.jpg

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: 

«Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ»,- նշել է Ղուլյանը: 

Նա շնորհակալություն է հայտնել  լրագրող գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և հավելել. «Շուտով կհանդիպենք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն