2024-07-02-3be433b0-e73f-43a2-8e4c-305cd58b3870.jpeg

ՆԳՆ-ն ստուգում է «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգի իսկությունը |aysor.am|

aysor.am: Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել.  Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ տարածված տեղեկությունը հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝  տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում. «Նման ահազանգ ունենք, դեպքի վայրում են ոստիկանները, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում են ոստիկանները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն