2024-07-09-42123c30-1e93-4880-b3a5-a7d72f02c72a.jpg

Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա շաբաթներին: APA գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ, նախարարի օգնական Մուջթեբա Դեմիրչիլուն։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ «ադրբեջանական դեսպանատունն աշխատանքը կվերսկսի 15-ից 20 օրվա ընթացքում»։

Իրանում Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրել էր աշխատանքը 2023 թվականի ձմռանը տեղի ունեցած հարձակումից հետո, բոլոր աշխատակիցները և նրանց ընտանիքները տարհանվել էին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն