Բաքուն Երևանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը. Հաջիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում։

«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հաջիևը միաժամանակ շարունակել է պնդել Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

«Եթե կա սահմանադրական պահանջ մեկ այլ պետության տարածքի նկատմամբ, ապա դա պետք է ավարտվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջությամբ վերջ դնի տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել այս հարցում», – ասել է նա։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով