2024-10-11-df372a48-350c-466d-853b-a56286d6fd04.jpeg

Պուտինը ժամանել է Աշխաբադ, որտեղ կհանդիպի Իրանի նախագահի հետ |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, հայտնում է kommersant.ru-ն:

Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ինչպես նաև կմասնակցի «Ժամանակների և քաղաքակրթությունների հարաբերությունները խաղաղության և զարգացման հիմքն են» ֆորումին։

Երկու երկրների նախագահները նախատեսում են քննարկել երկկողմ հարցեր և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը, հայտնել են Կրեմլում։ Բացի ՌԴ նախագահից, ֆորումին կմասնակցեն ավելի քան 10 երկրների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԱՊՀ-ի ղեկավարներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն