2024-10-16-40223cd7-f822-4a8b-94d8-5256fb6dcf63.jpg

Իրանի նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ |armenpress.am|

armenpress.am: Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Շուշթար քաղաքի Pars Petro Shushtar նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն վեց մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր և շտապօգնության մեքենաներ։ Հրդեհը հաջողվել է տեղայնացնել։ 

Ըստ նախնական գնահատումների՝ հրդեհի պատճառ է դարձել վառելիքի լիցքավորման ժամանակ անվտանգության կանոնների չպահպանումը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն