2024-11-20-9bd8c40c-3a5d-4402-99b4-fc251951170b.jpg

ԱՄՆ-ն ժամանակավոր փակել է Կիևում դեսպանատունը այսօր սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները ժամանակավորապես փակել է Կիևում իր դեսպանատունը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ սպասվող ավիահարվածի սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկատվություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր խոշոր ավիահարվածի մասին։ Որպես կանխարգելիչ միջոց՝ դեսպանատունը կփակվի, իսկ դեսպանատան աշխատակիցներին կտրվեն ցուցումներ տեղում ապաստանելու համար։ Դեսպանատունը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին օդային հարձակման դեպքում պատրաստ լինել անհապաղ ապաստարան տեղափոխվելուն»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն