Ներկայացվել է բողոքի ակցիա իրականացնող վարորդներին աշխատանքից ազատելու հիմքը

18 վարորդ ազատվել է աշխատանքից այսօր իրականացված գործադուլի հետևանքով:

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է վարորդների աշխատանքի ազատման հիմքը. 

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու,- ասել է փոխքաղաքապետը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով