Իմ իրանցի գործընկերոջ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին X-ի էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Հայաստանի դիրքորոշմանը համահունչ՝ ես ընդգծեցի ռիսկերի կառավարման և տարածաշրջանում էսկալացիայի կանխարգելման կարևորությունը։
Մենք շարունակում ենք սերտ կապի մեջ մնալ», – նշված է X-ի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ արել՝ «դադարեցնել թշնամական գործողությունները»։