Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Ադրբեջան |armtimes.com|

armtimes.com: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հոկտեմբերի 24-ին ժամանել է Ադրբեջան՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների ղեկավարների XVIII գագաթաժողովին:

Ինչպես հայտնում է Ազերթաջը, Բաքվի օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, ԱԳ փոխնախարար Նադիր Հուսեյնովը եւ այլ պաշտոնատար անձիք:

Մինչ այդ, Բաքվում կայացել էր Չմիավորման շարժման անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առիթը բաց չէր թողել եւ Հայաստանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին:

Հոկտեմբերի 25-26-ին Բաքվում տեղի կունենա Չմիավորման շարժման կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովը: 158 երկրների ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունն այս գագաթնաժողովին: Ադրբեջանը Չմիավորման շարժման կա

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով