2020-03-02-741a5da2-16c7-4e7f-9bd4-349f33fef8b7.jpg

Եվրահանձնաժողովը հաստատեց Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ ընդունելու հանձնարարականը |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը մարտի 2-ին լրացուցիչ զեկույց Է հրապարակել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ՝ հաստատելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու իր հանձնարարականը: Համապատասխան հայտարարությունը մարտի 2-ին արել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն:

«Եվրահանձնաժողովը հրապարակել Է Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ նորացված հաշվետվությունը, որում ասված Է, թե երկու երկրներն Էլ բարեփոխումների անցկացման վստահ առաջընթաց են արձանագրում: Եվրահանձնաժողովը, զեկույցի արդյունքներով, հաստատել Է անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականը,» -հայտարարել Է նա, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն