Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․04․20 (թարմացվող)

23:00- Կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 23 293-ի, վերջին մեկ օրում այդ թիվն աճել է 437-ով: 

Երկրում վարակի դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 3764-ով՝ հասնելով 128 339-ի: Համաճարակի բռնկման պահից ի վեր 45 513 մարդ դիմել է բուժօգնության, այնուհետև դուրս գրվել բուժհաստատությունից: |tert.am|

22:30- Աֆղանստանի իշխանությունները որոշում են կայացրել ազատ արձակել ավելի քան 12 հազար կալանավորի, որպեսզի կանխեն կորոնավիրուսային վարակի տարածումը:

Կառավարության բանտային գործերի վարչության պետ Ահմադ Ռաշիդ Թութահային նշել է, որ խոսքը 12 399 բանտարկյալի մասին է: Նրանց ազատ արձակելու գործընթացը կսկսվի մայիսի սկզբին: |aysor.am|

22:16- Բելառուսը կորոնավիրուսով վարակման դեպքերի առումով առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի հարևանների շրջանում: 

Երկրում վարակի 11 289 դեպք է արձանագրվել: Երկրորդ տեղում Ուկրաինան է վարակման 9009 դեպքով, երրորդ տեղում՝ Մոլդովա (3408): Ղազախստանում վարակման 2780 դեպք է արձանագրվել, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Լիտվայում և Էստոնիայում՝ 1000-2000-ական, Վրաստանում և Ղրղզստանում՝ 1000-ից էլ քիչ: |tert.am|

21:45- Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 1-3-ը Թուրքիայի 31 նահանգում եռօրյա պարետային ժամ է սահմանվում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ:  Ավելի վաղ երկրի 31 նահանգում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում և Անթալիայում պարետային ժամ էր սահմանվել ապրիլի 11-12-ը, 18-19-ը և 23-26-ը։ |armenpress.am|

21:05-  Փարիզում վերսկսվել են Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի ժամանակ: |The Guardian|

21:00- ՌԴ Բելգորոդի մարզում կորոնավիրուսային հիվանդությունից մահացած ուռուցքաբանի ընտանիքին կտրամադրվի 1 մլն ռուբլի օգնություն, գումարը կհատկացվի սոցիալական ապահովության հիմնադրամի միջոցներից։ 

Բելգորոդի մարզում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 269 դեպք։ ՌԴ-ում կորոնավիրուս է հաստատվել 87 հազար 147 հոգու մոտ, մահացել է 794 քաղաքացի, ապաքինվել է՝ 7346-ը։ |armenpress.am|

20:55- Իսրայելում ընթացիկ տարվա մայիսի 3-ից փոքր քոթեջներում, ինչպես նաև այն հյուրանոցներում, որոնք ունեն սենյակներ, որոնց մուտքերը առաջին հարկից են՝ կրկին կթույլատրվի հյուրեր ընդունել, այս մասին հայտնել են երկրի Զբոսաշրջության նախարարությունից: |armenpress.am|

18:50- Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում գործազրկության մակարդակը կարող է հասնել 7-8 տոկոսի: Իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում գործազրկությունը կարող է հասնել անգամ 10 տոկոսի: Այդ դեպքում աշխատատեղի կորստի կարող են բախվել 6-9 միլիոն ռուսաստանցիներ: |azatutyun.am|

18:45- Վերջին մեկ օրում Ադրբեջանում կորոնավիրուսի 33 նոր դեպք է հայտնաբերվել, մեկ մարդ մահացել է, ևս 23 հիվանդ՝ ապաքինվել: Այսպիսով, վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 1678-ի, մահացածներինը` 22-ի:

Ադրբեջանն, ի դեպ, Հարավային Կովկասում կորոնավիրուսի թեստավորման առաջատարն է: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթներին այստեղ ավելի քան 120 հազար թեստ է իրականացվել: |azatutyun.am

18:30- Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի նորաձևության շաբաթը (LFW) թվային հարթակ կգործարկի, որը մինչև 2021-ի հունիսը հասանելի կլինի նաև նորաձևության սիրահարների համար։ Թվային հարթակ ստեղծելու որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով սոցիալական հեռավորության և ամբողջ աշխարհում ուղևորությունների սահմանափակումների ֆոնին։ |tert.am|

17։50- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 27-ի վիճակագրական տվյալները․

????Վարակակիրների թիվն ավելացել է 991-ով
Ընդհանուր՝ 91.472
????Մահացածների թիվն ավելացել է 96-ով
Ընդհանուր՝ 5.806
????Ապաքինվածների թիվն ավելացել է 1.276-ով
Ընդհանուր՝ 70.933
[Իրանում ՀՀ դեպանություն]

 

17։24- Նոր Զելանդիայում երեքշաբթի օրվանից կսկսի խստագույն սահմանափակումների աստիճանական թուլացում, տնտեսական մի շարք գործունեություններ տեսակներ կվերսկսեն իրենց աշխատանքը, սակայն մարդկանց մեծամասնությունը դեռևս կմնա մեկուսացաման մեջ։ Այս պահի դրությամբ Նոր Զելանդիայում գրանցվել է վարակի մոտ 1 500 դեպք և 19 մահ։ |bbc.com|

 

16։16- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147: Ռուսաստանը վարակակիրների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր հանդիսացող Չինաստանին: |armenpress.am|

 

13։54-  Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն` ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք: Ապրիլի 26-ին Հուբեյի և Ուհանի հիվանդանոցներից դուրս են գրվել վերջին 12 պացիենտները, որոնք բուժհաստատություններ էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվածության պատճառով: |armenpress.am|

 

13։29-  ՄԱԿ համակարգի հատուկ ինստիտուտները չունեն այլընտրանք բազմակողմանի ոլորտային համագործակցության հարցում։ Սա լիովին վերաբում է նաև ԱՀԿ-ին։ Կարծում ենք, որ այդ կազմակերպության հասցեին հնչեցված մեղադրանքները, նրա վրա ողջ պատասխանատվությունը բարդելու փորձերը հակակառուցողական են ու անարդար։ Մեր ու շատ պետությունների գնահատականներով՝ ճգնաժամի բոլոր փուլերում կազմակերպությունը գործել է պրոֆեսիոնալ, ժամանակին ձեռնարկել քայլեր և պետություններին տրամադրել տեղեկություններ ու համապատասխան առաջարկություններ: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tass.ru|

 

12։44-  Այս հիվանդությունն ամեն օր նոր տառապանքներ ու նոր կորուստներ է բերում ընտանիքներին ամբողջ երկրով մեկ։ Սա ամենամեծ փորձությունն է, որ Մեծ Բրիտանիան տեսել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ Որևէ կերպ չնվազեցնելով վտանգը՝ ես ուզում եմ ընդգծել, որ մենք ունենք առաջընթաց՝ ամեն օր ավելի քիչ թվով հոսպիտալացումներ, ավելի քիչ թվով հիվանդներ, և կարող ենք ասել, որ մենք այժմ անցնում ենք հիվանդության գագաթնակետը։ [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջին ելույթը՝ հիվանդանոցից դուրս գրվելու հետո] |manchestereveningnews.co.uk|

 

12։16-  Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած՝ ամենացածր թիվն է:  Իտալիայում գրանցվել է մոտ 27 հազար մահ: Ապաքինվել է 65 հազար մարդ: Ավելի քան 106 հազար մարդ շարունակում է բուժվել: |armenpress.am|

 

11։57- Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Թոկաևը երկարացրել է կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 11-ը։ |rbc.ru|

 

11։45- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10-ով ու կազմել 496: Այստեղից 149-ն ապաքինվել է, 6-ը՝ մահացել: կարանտինի ռեժիմում է 4833, հատուկ հսկողության ներքո՝ 571 քաղաքացի: |aliq.ge|

 

11։22- Մայիսի կեսերին կորոնավիրուսի տարածումը Ռուսաստանի Դշանության տարածքում կկայունանա, իսկ հունիսին իրավիճակն արդեն կթեթևանա։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով]

 

11։17- Միլիարդատեր Բիլ Գեյթսն իր բարեգործական գործունեությունը կենտրոնացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։ Նա ֆինանսավորում է յոթ ամենահեռանկարային համարվող պատվաստանյութերի ուսումնասիրությունները։ |fortune.com|

 

10։49- Ֆրանսիան պատրաստվում է մայիսի 11-ից սկսել սահմանափակումների ռեժիմի աստիճանական թուլացում։ Կառավարությունը նախագծերի մանրամասները կներկայացնի ապրիլի 27-ին Ազգային ժողովում, ինչից հետո այն պետք է դրվի քվեարկության։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պահի դրությամբ բնակչության միայն 43 տոկոսն է սատարում սահմանափակումների խիստ ռեժիմը, իսկ դա 8 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվանից։ |theguardian.com|

 

10։24-  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխարհի տնտեսությունը կրկին բացելու ուղիներին: Նախագահները համաձայնության են եկել ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ: |armenpress.am|

 

10:17- Ապրիլի 26-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 99 մարդ։ 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․357 նոր դեպք, ապաքինվել է 3.558 մարդ։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 29․140 հիվանդ, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 110․130 հաստատված դեպք և մահվան 2․805 դեպք։ |ermenihaber.am|

 

10:04- Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով ավելի քան երեք շաբաթվա բացակայությունից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր վերադառնալու է աշխատանքի։ Առավոտյան Դաունինգ սթրիթում նրա գլխավորությամբ կանցնակցվի կառավարության նիստ, որտեղ կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները։ |bbc.com|

 

09։47- Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 15 հազ. 147 և Ռուսաստանում՝ 6 361։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 973 հազ. 132-ի, մահացածներինը՝ 206 հազ. 8-ի, բուժվածներինը՝ 873 հազ. 878-ի։ |armenpress.am|

 

09։40- Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի առնվազն 965 942 դեպք, ներառյալ՝ 54 883 մահացածներին։ Ըստ նույն աղբյուրի՝ կիրակի օրը  գրանցվել է վարակի  26 732 նոր դեպք, 1 092 մարդ մահացել է։ |edition.cnn.com|

 

09։30- Գերմանիայում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի քանակն աճել է 1 018-ով՝դառնալով 155 193-ի։ Մահվան նոր 110 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահացել է 5 750 մարդ։ [Ռոբերտ Կոխի անվան Ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտ] |reuters.com|

 

09։27- Կորոնավիրուսի բուժման նպատակով սկսվել են ամենահեռանկարային համարվող դեղամիջոցներից մեկի՝ ռեմդեսիվիրի փորձարկումները, որոնց առաջին ադյունքները կարող են ի հայտ գալ արդեն 1–2 շաբաթվա ընթացքում, իսկ վերջնական արդյուnքները՝ ոչ շուտ, քան մայիսի կեսերին կամ վերջին: Փորձագիտական խմբի ղեկավար Անդրե Քալիլն ասել է, որ մոտակա շաբաթների ընթացքում իրենք պատրստվում են հետազոտություններ անել պարզելու համար՝ արդյոք ռեմդեսիվիրն աշխատում է։ |edition.cnn.com|

 

09։13- Այսօրվանից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության շրջանակներում երկրում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը: Վրաստանի ամբողջ տարածքում կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: Կթույլատրվի տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը: |aliq.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․04․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն