20։11- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 28-ով՝ դառնալով 1,645։ Երկրում մինչ այս պահը վարակից մահացել է 21 մարդ, ապաքինվել՝ 1,139-ը։ Ծայրահեղ ծանր վիճակում է 15 մարդ։ Մինչ այս պահն Ադրբեջանում արվել է 120,479 թեստ։ |worldometers.info|
19։55- Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամկետները երկրորդ անգամ չեն վերանայվի: Եթե կորոնավիրուսի պանդեմիան շարունակվի, ապա խաղերի ժամկետները նորից փոփոխության չեն ենթարկվի: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: |armenpress.am|
18։15- Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,940,993-ի։ Վարակից մահացել է 203,822 մարդ, ապաքինվել՝ 842,082-ը։ Վարակվածների թվով առաջին տեղում շարունակվում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ գրանցվել է վարակի նոր 245 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 960,896 է։ Մահվան դեպքերն ավելացել են 9-ով, մահացածների ընդհանուր թիվը 54,265 է։ Վարակից ապաքինվել է 118,162 մարդ։ |worldometers.info|
18։08- Սանկտ Պետերբուրգում ապրիլի սկզբից COVID-19 կորոնավիրուսից մահացել է չորս բուժքույր։ Այդ մասին ապրիլի 25-ին ռուսական «Интерфакс»-ին հայտնել են Սանկտ Պետերբուրգի առողջապահության քաղաքային հանձնաժողովից։ Ապրիլի 23-ի տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի Բոտկինի ինֆեկցիոն հիվանդանոցում COVID-19 կորոնավիրուս է հայտնաբերվել 121 բուժաշխատողի մոտ։ Նրանցից երեքը միացված են արհեստական շնչառության ապարատներին։ |hetq.am|
17:22- Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30 125-ի, 1365 մարդ մահացել է:
Ամենից շատ վարակման դեպքեր են արձանագրվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ վարակվել է 4361 մարդ, մահացել՝ 86-ը: Մահացության ցուցանիշով առաջատարը Ալժիրն է, որտեղ 419 մարդ է մահացել, վարակվել են 3256-ը:Եգիպտոսում մահացել է 294 մարդ, վարակվել՝ 4092-ը: Մարոկկոյում մահացել է 159 մարդ, վարակվել՝ 3889-ը:
Մահացության և վարակման զգալ դեպքեր են գրանցվել նաև Թունիսում, Կամերունում, Գանայում, Նիգերիայում և Կոտ դ'Իվուարում: |tert.am|
16:30- ԱՄՆ-ի երեք նահանգներ թույլ են տվել այստեղ վերաբացել խանութների մի մասը, երկիր, որտեղ շաբաթ օրվա տվյալներով կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 52 հազարը:
Ջորջիա եւ Օքլահոմա նահանգներում կարող են բացվել լողավազանները, Ալյասկայում` ռեստորանները: Սակայն հաճախորդները պարտավոր են ենթարկվել սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններին: Ջորջիա նահանգում վերաբացվում են բոուլինգի սրահները, մազերի ու եղունգների հարդարման սրահները, վարսավիրանոցները եւ անձնական խնամքի այլ ծառայություններ: Երկուշաբթի օրվանից այստեղ կվերաբացվեն նաեւ թատրոնները: |factor.am|
15:45- Կորոնավիրուսային համավարակի ֆոնին Բելառուսում կարանտինային սահմանափակումներ ներդնելու անհրաժեշտություն չկա: [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո] |Интерфакс|
15:40- Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 26-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
👉Վարակակիրների թիվն ավելացել է 1.153-ով
Ընդհանուր՝ 90.481
👉Մահացածների թիվն ավելացել է 60-ով
Ընդհանուր՝ 5.710
👉Ծանր վիճակում է գտնվում 3.079 անձ
👉Ապաքինվածների թիվն ավելացել է 1.464-ով
Ընդհանուր՝ 69.657
👉Մինչ այժմ թեստավորվել է 421․313 անձ
[Իրանում ՀՀ դեսպանություն]
15:35- Կանադայի առողջապահության նախարարությունը մտահոգված է, որ որոշ մարդիկ կարող են ինքնուրույն գնել եւ օգտագործել քլորոքին կամ հիդրոքսիքլրորոքին COVID-19-ի բուժման կամ պրոֆիլակտիկայի համար»,-հայտարարել են երկրի առողջապահության նախարարությունում։ Նշվում է, որ չկան թույլատրված դեղամիջոցներ կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի կամ բուժման համար։ |news.am|
15:05- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 485-ի, վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 29 նոր դեպք։ Առողջացած պացիենտների թիվը 139 է, 67-86 տարեկան վեց մարդ մահացել է։ Այսօր Թբիլիսիի Համալսարանական հիվանդանոցում մահացել է COVID-19-ով վարակված 83-ամյա տղամարդ։ Կարանտինում գտնվում է 4 928 մարդ, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է՝ 522-ը։ |news.am|
14:30- ՌԴ-ում վերջին մեկ օրում COVID-19 -ով վարակման ռեկորդային՝ 6 361 դեպք է գրանցվել, վարակվածների գրեթե կեսը ախտանշաններ չունի։ ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 80 949-ի։ |РИА Новости|
13:55- Գերմանիայում զբոսաշրջային գործակալությունների եւ օպերատորների շուրջ 60 տոկոսը կանգնած է սնանկ ճանաչվելու սպառնալիքի առաջ, հաղորդում է DW-ը։
Մինչդեռ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը նախազգուշացրել է, որ սիրված զբոսաշրջային տարածքները դեռեւս հասանելի չեն լինի։ «Եվրոպական մրցավազքն այն հարցում, թե ով առաջինը թույլ կտա զբոսաշրջային ուղեւորությունները, հանգեցնում է անթույլատրելի ռիսկերի»,-համոզված է նախարարը։ |news.am|
12:20- Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ֆուտբոլային մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու, արդյունքները չեղարկելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ Հաջորդ մրցաշրջանում լիգաները առաջնությունները կսկսեն նույն թիմերով։
Շարունակվում են Նիկարագուայի, Բելառուսի, Թուրքմենստանի եւ Թայվանի առաջնությունները։ |news.am|
10:40- Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 106 մարդ, առողջացել է 3845 մարդ: Համաճարակի սկզբից երկրում անցկացված թեստավորումների թիվը հասել է 868 565-ի, վարակման դեպքերի ընդհանուր թիվը 107 773 է, մահացածների թիվը` 2706: Վարակվածներից 25 582-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
10:35- Բելգիայում կարատինային ռեժիմի աստիճանաբար թուլացում է սպասվում․ մայիսի 4-ից մարդիկ կարող են փողոց դուրս գալ, սակայն միայն դիմակով: Մայիսի 11-ից կբացվեն բոլոր տեսակի խանութները: Իսկ արդեն մայիսի 18-ից իրենց դռները կբացեն դպրոցներն ու թանգարանները: |BBC| |shantnews.am|
10:25- Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Լրագրողները նշում են, որ նախարարը լուրջ քննադատությունների է արժանացել՝ կապված Իսրայելում կորոնավիրուսի համավարակի ընթացքում գերատեսչության քաղաքականության հետ։ Նա ինքը վարակվել է COVID-19-ով եւ հիվանդությունն առանց բարդությունների է տարել։ |news.am|
10:20- Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերը այցելության համար կբացվեն մայիսին, La Repubblica թերթին հայտարարել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին։ Նա նշել է, որ թանգարանները կբացվեն ոչ թե մայիսի 4-ին, երբ վերջանում է կարանտինը, այլ ավելի ուշ։ |news.am|
10:16- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ապրիլի 27-ին կվերադառնա աշխատանքի: Կորոնավիրուսից ապաքինված Ջոնսոնը կարանտինի տնտեսական հետևանքների ճնշման վերահսկողությունը կվերցնի իր ձեռքը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում կառավարության նկատմամբ քննադատությունն ավելացել է բուժաշխատողների համար պաշտպանիչ սարքավորումների բացակայության պատճառով, ինչպես նաև այն հանգամանքով պայմանավորված, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ պատշաճ գնահատական չի տրվել համավարակի վտանգավորության աստիճանին: |Reuters| |tert.am|
10:15- Արգենտինայում մինչև մայիսի 10-ը երկարաձգել է համընդհանուր կարանտինը: Միևնույն ժամանակ, բնակիչներին թույլատրվել է առավելագույնը մեկ ժամով զբոսանքներ կատարել տանից ոչ հեռու: Այդուհանդերձ, 500 000-ից ավել բնակչություն ունեցող քաղաքներում ինքնամեկուսացման կանոնները կմնան նույնը: [նախագահ Ալբերտո Ֆերնանդես] |tert.am|
10:10- Եթե իրավիճակը շարունակի բարենպաստ մնալ, մայիսի 2-ից հնարավոր կլինի զբաղվել սպորտով և զբոսնել: Վարակի տարածման բացակայության դեպքում կլինեն նոր չեղարկումներ: [Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես]
comment.count (0)