2020-04-30-dcc583a8-9aaf-425f-a89d-7ca29c26477f.jpg

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 99 -ով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 99 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 106 հազար 498:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ապաքինվել է 11 հազար 619 մարդ, մահացել`1073:

«Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 106 հազար 498 է (+7.1 տոկոս): Վարակի դեպքեր գրանցվել են 85 ռեգիոններում: Վերջին մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել 1333 մարդ:  Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 11 հազար 619: Մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 101-ով՝ կազմելով 1073»,-ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր դեպքերից 2 հազար 829-­ը ախտանշաններ չեն ունեցել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն