Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 04․05․20 (թարմացվող)

21։54- Եվրոպական հանձնաժողովը, որն այսօր կազմակերպել էր «Գլոբալ պատասխան կորոնավիրուսին» խորագրով դոնորների առցանց ֆորում, կարողացել է 3 ժամում հավաքել 7.4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար: ԵՄ-ն իր հերթին խոստացել է 1 մլրդ եվրո ներդրում, որից մոտ ապագայում կսկսվի գիտական հետազոտությունների ֆինանսավորումը:

Ֆինանսանական միջոցներ նվիրաբերել են ինչպես տարբեր երկրներ, այնպես էլ բիզնես, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, գիտահետազոտական ընկերություններ: |armenpress.am|

21։14- ՄԵզնից որևէ մեկը չի կարող ընդունել աշխարհ, որտեղ մարդկանց մի մասը պաշտպանված է, մյուսը՝ ոչ։ Յուրաքարնչյուր ոք պետք է պաշտպանված լինի։ Մեզնից և ոչ ոք պաշտպանված չէ այնքան ժամանակ, մինչև մեզնից յուրաքանչյուրը կլինի պաշտպանված։ [ԱՀԿ Գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]

20։35- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պետությունը կհատկացնի 525 միլիոն եվրո գլոբալ մակարդակով կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: |armenpress.am|

19:28- Բելառուսի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել մայիսի 9-ին Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Կիրակի օրը կայացած խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահի խոսքով՝ համաճարակաբանական տեսանկյունից Մայիսի 9-ի շքերթը ամենավտանգավոր միջոցառումը չէ։ |azatutyun.am|

 

19:19- Աշխարհը հավաքվում է՝ միասին հաղթահարելու կորոնավիրուսը։ Այս պահի դրությամբ մենք հավաքել ենք 5․4 միլիարդ Եվրո, որպեսզի վարակի ախտորոշումը, բուժումն ու պատվաստանյութը հասանելի լինեն։ [Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա վոն դեր Լայնեն]

 

18:13- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 589 հազար 263-ը: Մահացածների թիվն անցել է 248 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 162 հազար 712 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 189 հազար 845 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 68 հազար 633 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 247 հազար 122 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 264: |armenpress.am|

 

17:40- Ամբողջ աշխարհից հզոր ուղեղները կմիանան կորոնավիրուսի դեմ մղվող պայքարին։ Սակայն հաղթականակի համար անհրաժեշտ է շատ ավելին։ Դրա համար անհրաժեշտ են միջազգային գործընկերություն, նվիրվածություն, համակողմանի համագործակցություն և ֆինանսական միջոցներ։ Անգործության գինը շատ ավելի բարձր է լինելու՝ խլելով կյանքեր ու ռեսուրսներ։ ԵՄ-ի կազմակերպված, այս պահին ընթացող դրամահավաքի ժամանակ՝ #GlobalResponse միջոցառման շրջանակներում, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Շարլ Միշելը։

 

16:10- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ դառնալով 145 հազար 268: Ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, 1356 հիվանդ մահացել է: Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 76-ով: |armenpress.am|

 

16:08- Իրանում կորոնավիրուսի մայիսի 4-ի վիճակագրական տվյալները․

Վարակակիրների թիվն ավելացել է 1.223-ով
Ընդհանուր՝ 98.647
Մահացածների թիվն ավելացել է 74-ով
Ընդհանուր՝ 6.277
Ապաքինվածների թիվն ավելացել է 975-ով
Ընդհանուր՝ 79.397
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

15:26- Ուկրաինայում կարանտինը կերկարացվի մինչև մայիսի 22-ը, սակայան դրան զուգահեռ կլինեն որոշակի թուլացումներ։ Այսօր այս մասին կառավարության նիստին ասել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։ Վարչապետը նաև նշել է, որ հետագա քայլերը կախված կլինեն աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից։ |rbc.ua|

 

15:22- Կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման ու վերականգնման գործընթացը մշակելիս Եվրոպական միությունը իր ռազմավարության մեջ անպայմանորեն պետք է ներառի նաև բնապահպանական խնդիրները, ինչի մասին հայտարարել են Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամներ։ |europarl.europa.eu|

 

14:10- Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է հաջորդ մրցաշրջանում անցկացվել առանց երկրպագուների: Պրեմիեր լիգայի ակումբների ղեկավարներն այն կարծիքին են, որ ֆուտբոլն իր նախկին վիճակին կբերվի միայն այն ժամանակ, երբ գտնվի կորոնավիրուսի պատվաստանյութը: |armenpress.am|

 

13:52- Մայիսի 3-ի դրությամբ Թուրքիայի 54 նահանգներում գտնվող 247 բնակավայրերում կարանտինային ռեժիմը վերացվել է։ 31 նահանգներում մուտքերի և ելքերի սահմանափակումները երկարացվել են մինչև երկուշաբթի գիշեր։ Այդ սահմանափակումներն ուժի մեջ էին մտել դեռևս ապրիլի 18-ից: |ermenihaber.am|

 

13:48-  Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով: Մտադիր են հավաքել 7,5 մլրդ եվրո` հետագայում կորոնավիրուսի վարակի տարածմանը հակազդելու համար: |armenpress.am|

 

13:14- Խոսել կորոնավիրուսի տարածման լիարժեք դադարի մասին հնարավոր չէ, ինչքան էլ որ երկիրը փակ լինի։  Շփումն այս կամ այն ձևով առկա է, ինչպես նաև դեռ առկա է վարակի նոր աղբյուրների առաջացման վտանգը։ [Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովա] |tass.ru|

 

13:10-  Ճապոնիայում մինչև մայիսի 31-ը երկարաձգվում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Որոշումն առնչվում է բոլոր վարչական տարածքներին։ Երկրում կորոնավիրուսիով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 14 հազար 877, մահացածներինը՝ 487: |armenpress.am|

 

12:33- Այսօրվանից Իրանը մասնակիորեն մեղմացնում է կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինային միջոցառումները: Երկրի տարածքը ըստ համաճարակի տարածման աստիճանի բաժանվել է երեք գոտիների` սպիտակ, դեղին և կարմիր: Այն բնակավայրերում, որոնք կորոնավիրուսից ազատ գոտիներ են հռչակվել, կյանքն առաջիկայում պետք է բնականոն հունի մեջ մտնի: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշում է, որ համաճարակի տարածումը երկրում վերջնականապես հաղթահարել դեռ չի հաջողվել: |azatutyun.am|

 

12:11-  Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը: Սահմանափակումների թուլ:ացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը։ Աշխատանքի է վերադառնում 4,5 մլն մարդ: Նրանք կարող են օգտվել հասարակական տրանսպորտից: Առևտրի կենտրոնները, ռեստորանները, բարերը, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները կմնան փակ: |armenpress.am|

 

11:54- Վաղվանից Վրաստանում շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերություններին կտրվի աշխատանքը վերսկսելու թույլտվություն: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Գախարիայի խոսքով՝ ստեղծված հատուկ խմբերը կշարունակեն ամենօրյա ստուգումները, և կարևոր է, որ բոլոր այն ընկերությունները, որոնք կվերականգնեն աշխատանքը, խստորեն պահպանեն սահմանված նորմերը: |aliq.ge|

 

11:43-  Սահմանափակումների թուլացմանն ընդառաջ Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան մի քանի շաբաթվա կտրվածքով գրանցում են մահացությունների ամենցածր ցուցանիշը՝ Ֆրանսիայում մահացել է135 հոգի, Իսպանիայում՝ 164 հոգի, ինչն ամենացածր ցուցանիշն է մարտի կեսերից, Իտալիայում՝ 174 հոգի, որը երկու ամսվա ամենացածր ցուցանիշն է։ |bbc.com|

 

11:26- Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայից և Շենգենյան գոտուց երկիր ժամանողների նկատմամբ չի կիրառվելու 14 օրյա պարտադիր մեկուսացման պայմանը։ |theguardian.com|

 

11:22- Թուրքիայում մինչ օրս գրանցված վարակման դեպքերը թիվը կազմում է 126․045, որից 63151-ն արդեն առողջացել է։ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1670-ով։ Մահացությունների թիվն ավելացել է 61-ով՝ կազմելով 3․397։ Ապաքինվածների թիվն ավելացել է 4․892-ով։ |ermenihaber.am|

 

11:14- Աերոֆլոտ» ընկերության մամուլի քարտուղար Յուլիա Սպիվակովան հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է վերսկսել միջազգային ավիափոխադրումները ամռան կեսերին, այս պահին դժվար է հստակ նշել ժամկետները, սակայն, լավագույն կանխատեսումներով, դա հնարավոր կլինի իրկանացնել հուլիսից։ Սպիվակովան նաև նշել է, որ համավարակից հետո հնարավոր է՝ մտցվեն անվտանգության հատուկ կանոններ և՛ ուղևորների, և՛ փոխադրողների համար։ |rg.ru|

 

10:23-  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 566 հազար 804-ը: Ապաքինվել է 1 միլիոն 156 հազար 970 մարդ: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 247 հազար 122 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 264: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: |armenpress.am|

 

10:18- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների

Հաստատված դեպքեր- 593 (+4)
Առողջացածներ- 223
Մահացածներ- 9 |stopcov.ge|

 

09։40- Չինաստանում մայիսի 3-ին գրանցվել է կորոնավիրուսի վարակի 3 նոր դեպք։ Նոր դեպքերը բերովի են։ Այս մասին հաղորդում է Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովը։ |reuters.com|

 

09։36- Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ վերջին օրվա ընթացքում ԱՄՆ տարածքում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 25 502 և մահվան 1 313 դեպք։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ–ում վարակվածների թիվն առնվազն 1 158 041 է, 67 682 հոգի մահացել է։ |edition.cnn.com|

 

09։02- Անձնական պաշտպանության միջոցների, այդ թվում` բժշկական դիմակների արտահանումը ՌԴ-ից թույլատրվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններում: Կիրակի հրապարակվել է կառավարության որոշումը, որով չեղարկվում է նախկինում սահմանված անձնական պաշտպանիչ միջոցների դուրս բերման արգելքը: |tert.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 05․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 03․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն