Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 05․05․20 (թարմացվող)
00:02 - 06 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 05․05․20 (թարմացվող)

21։34- Գիտնականների 2 խումբ՝ Նիդերլանդներից ու Իսրայելից, միաժամանակ կարողացել են ստեղծել հակամարմիններ, որոնք կարող են կանգնեցնել կորոնավիրուսի վարակը, ինչն անվանում են շրջադարձային առաջխաղացում պատվաստանյութի ստեղծման գործում։ Սակայն 2 խումբն էլ նշում է, որ հակամարմինների արդյունավետությունն ապացուցելու համար անհրաժեշտ կլինեն փորձարկումներ կենդանիների, հետագայում՝ կլինիկական փորձարկումներ նաեւ մարդկանց վրա։ |theguardian.com|


21։13- Եգիպտոսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 հազարը, մեկ օրում գրանցվել է շուրջ 400 նոր դեպք։ Երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։ |armenpress.am|


19։41- Միացյալ Նահնագներում կորոնավիրուսից մահացել է 70․132 մարդ: Մահացության ցուցանիշով, ինչպես նաև վարակման դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջատարն է ողջ աշխարհում: Այստեղ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 1․215․506 մարդ, որոնցից 188․069-ն ապաքինվել են: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 957․307 մարդ: |tert.am|


19։19- Լուկաշենկոն նախկին ԽՍՀՄ երկրների ղեկավարներին Մինսկ է հրավիրել՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին։ |24news.am|


19։17- Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պաշտոնանկ է արել Առողջապահության նախարարին, ըստ պաշտոնական հաղորդագրության «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: Թե ինչ պաշտոն է նրան առաջարկվել, առայժմ հայտնի չէ: Դուշանբեն տևական ժամանակ պնդում էր, թե երկրում կորոնավիրոսով վարակվածներ չկան։ Սակայն ապրիլի 30-ին, ԱՀԿ փորձագետների այցից առաջ, վարչապետը հայտարարել էր առաջին 15 դեպքերի մասին: Հետո արդեն՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, այդ ցուցանիշը ավելացել էր մոտ 20 անգամ՝ հասնելով 300-ի: |azatutyun.am|


18։52- Առողջապահության ազգային ինստիտուտը մարտի 16-ին առաջինն է ԱՄՆ-ում սկսել փորձարկումներ անել մարդկանց վրա: Ինստիտուտում կլինիկական փորձարկումների է ենթարկվում mRNA-1273 պատվաստանյութը, որն ստեղծել է հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը:  [ԱՀԿ] |tert.am|


18։32- Թուրքիայի կառավարությունը մտադիր է մայիսի 11-ից մեղմել սահմանափակումները: Նախ կվերացվեն տեղաշարժի արգելքները, տարեցներին և երեխաներին կթույլատրվի փողոց դուրս գալ` սահմանափակ ժամանակով, կբացվեն առևտրի կետերն ու վարսավիրանոցները: Ստամբուլում, Իզմիրում և Անկարայում, սակայն, կարանտինային նորմերը կմնան ուժի մեջ: |azatutyun.am|


18։10- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է հայտարարել սպորտային իրադարձությունների թույլտրման մասին լուրը: Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի 15-ին: [Reuters] |armenpress.am|

16։48-  Գերմանական Pfizer Inc և ամերիկյան BioNTech SE դեղագործական ընկերություններն այսօր հայտարարել են, որ սկսել են կորոնավիրուսի դեմ հավանական պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ եթե պատվաստանյութը լինի անվտանգ ու արդյունավետ, այն կարող է պատրաստ լինել ԱՄՆ-ում լայն օգտագործման համար արդեն այս տարվա վերջում։ |reuters.com|

 

16։43-  Գերմանիայի հարավում գտնվող Բավարիա դաշնային նահանգը այս ամիս մասամբ կվերաբացվի տուրիզմի համար: Այս մասին հայտարարել է Բավարիայի վարչապետ Մարկուս Սյոդերը։ Որոշ սահմանափակումներով կվերաբացվեն խանութները, գարեջրատները, ռեստորաններն ու հյուրանոցները։ |reuters.com|

 

14։56- Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.323-ով
Ընդհանուր՝ 99.970
Մահացածների թիվն ավելացել է 63-ով
Ընդհանուր՝ 6.340
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.078-ով
Ընդհանուր՝ 80.475
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։36- Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու: |armenpress.am|

 

13։19- Բաքվից հարավ գտնվող Բիլասուվար քաղաքում երեկ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել` կառավարությունից պահանջելով արդարացի ու հավասարաչափ բաշխել սոցիալական նպաստներն ու աջակցությունը: Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո կառավարությունը որոշել էր հարկադիր պարապուրդի մատնված ադրբեջանցիներին ամսական 190 մանաթի (112 դոլար) օգնություն հատկացնել, ինչը, ցուցարարների խոսքով, բավարար չէ խնդիրները լուծելու համար:
|azatutyun.am|

 

12։54- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 102-ով՝ դառնալով 155 հազար 370: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 770-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 19 հազար 865 մարդ: Մահացու դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 95-ով՝ կազմելով 1451: |armenpress.am|

 

12։37- Թաիլանդում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության ընդամենը 1 դեպք, և արդեն 7-րդ օրն է՝ մահ չի գրանցվում: Թաիլանդում վարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերը կազմում են 2 988, մահացել է 54 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է 2 747 վարակված: |armenpress.am|

 

11։12- Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: |armenpress.am|

 

10:37- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների

Հաստատված դեպքեր- 604 (+11)
Առողջացածներ- 240
Մահեր - 9 |stopcov.ge|

 

10:31- Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 127.659, որից 68.166-ն արդեն առողջացել է։ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1614-ով։ Մահացությունների թիվն ավելացել է 64-ով՝ կազմելով 3․461։ |ermenihaber.am|

 

10։17- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 646 հազար 304-ը:Մահացածների թիվն անցել է 252 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 200 հազար 297 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 212 հազար 900 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 69 հազար 921 է: |armenpress.am| 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 06․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 04․05․20

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել