Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 03․05․20 (թարմացվող)
18:15 - 03 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 03․05․20 (թարմացվող)

15:03- Լոս Անջելեսի բնակիչներն անվճար կթեստավորվեն կորոնավիրուսի համար՝ անկախ ախտանիշներից: Քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտնել է, որ Լոս Անջելեսը կլինի ԱՄՆ առաջին խոշոր քաղաքը, որը կանցկացնի լայնածավալ թեստավորում: [Ամերիկայի ձայն] |factor.am|

14:50- Ճապոնիայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 31 մարդ, սա ամենաբարձր օրական ցուցանիշն է երկրում՝ սկսած համաճարակի սկզբից: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 530-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 306 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 15,5 հազարը: Առողջացածների թիվը շուրջ 4600 է: |tert.am|

14:35- Մայրցամաքային Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի երկու դեպք է գրանցվել: Վարակված անձանցից մեկը Շանհայ է ժամանել արտասահմանից, մյուսը վարակվել է երկրի ներսում: 24 ժամում կորոնավիրուսի հետ կապված մահվան ելք չի գրանցվել: [Интерфакс] |shantnews.am|

14:20-  Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 2644-ով՝ հասնելով 39980-ի: Դեպքերի աճի ռեկորդը կրկին թարմացվել է: Մայիսի 2-ին վարակվել էր 2293 մարդ, մայիսի 1-ին`1993: Ընդհանուր առմամբ, երկրում բուժվել է 10.6 հազար մարդ, մահացել է 1301 հիվանդ: Այժմ 28 հազար մարդ բուժվում է հիվանդանոցներում: |shantnews.am|

14:07- Անգլիայի Պրեմիեր լիգայի կազմակերպիչներին առաջարկվել է առաջնության մյուս հատվածն անցկացնել ավստրալիական Պերտ քաղաքում, որը լուրջ վնասներ չի կրել կորոնավիրուսի պանդեմիայից: [The Sun] |armenpress.am|

14:05- «Բարսելոնա»-յի բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Եթե թեստերի պատասխաները բացասական լինեն, նրանք կարող են վերսկսել անհատական մարզումները: Ֆուտբոլիստների՝ հագուստների փոխելը և լոգանքը նախատեսված է իրենց իսկ տանը: [Marca] |armenpress.am|

13:05- ԵՄ-ում կմշակվի համագործակցության բոլոր երկրների համար միասնական փաստաթուղթ` COVID-անձնագիր անունով, որը կխաղա զբոսաշրջության անվտանգության սերտիֆիկատի դեր։ [Корреспондент] |shantnews.am|

12:25- Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 589-ի, մահացել է 8 մարդ: Երկրում կարանտինային գոտիներում է գտնվում 5066, հիվանդանոցներում` 528 մարդ: [pia.ge]|tert.am|

10:50- Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 36․318 թեստ, գրանցվել է վարակման 983 նոր դեպք: Օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ, առողջացել`4451-ը: Երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է 1․111․366-ի, վարակման դեպքերի թիվը 124․375 է, մահվան դեպքերի թիվը հասել է 3336-ի:  58․259 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: [Երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի] |tert.am|

10:35-  Հարի Փոթերի մասին պատմվածքների հեղինակ, հանրահայտ բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը 1.25 մլն դոլար է նվիրաբերել երկու բարեգործական կազմակերպությունների, որոնք կորոավիրուսի համավարակի ընթացքում աջակցություն են ցույց տալիս խոցելի վիճակում գտնվող մարդկանց: [CNN] |tert.am|

10:27- Երկուշաբթի օրվանից Իսպանիայում ուժի մեջ են մտնում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակման միջոցների որորշ մեղմացումներ։ Նրանք, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից, պարտավոր կլինեն դիմակներ կրել։ Իշխանությունները դիմակներ կմատակարարեն մարդկանց։ Մայիսի 4-ից իրենց գործունեությունը կարող են վերականգնել, մասնավորապես, ռեստորանները եւ սրճարանները, որպեսզի առաքման համար ուտելիք պատրաստեն։ [Վարչապետ Պեդրո Սանչես] |news.am|

10:25- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչ այժմ կորոնավիրուսի թեսթ չի հանձնել։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Բոլորը գիտեն, որ նախագահն ապրում է քաղաքից դուրս, երկար տարիների ընթացքում չի փոխել իր սովորությունները, առողջ կենսակերպ է վարում, ամուր իմունիտետ ունի եւ իրեն լավ է զգում։ [Նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտ] |news.am|

10:17- ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է օրենսդիրների շրջանում կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր հանձնելու Միացյալ Նահանգների վարչախմբի առաջարկից: Կոնգրեսի որոշման մասին հայտարարել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին և Սենատում հանրապետականների մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը: [Kp.ru] |tert.am|

10:15- Մեքսիկայում 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 89 մարդ:  Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է 22088 մարդ, որոնցից 6580-ը ակտիվ հիվանդության փուլում է: Վարակի տարածման սկզբից մինչ օրս ապաքինվել է 13,447 մարդ, մահացել՝ 2,061-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել