Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 06․05․20 (թարմացվող)

22:17- Վատիկանում կորոնավիրուսով վարակման 12-րդ դեպքն է արձանագրվել: Կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանցիսկոս պապի համար աշխատող մարդու մոտ: Նշվում է, որ տվյալ անձնավորությունը մարտից ի վեր հեռակա կարգով է աշխատելիս եղել, այժմ էլ հսկողության տակ է գտնվում իր տանը: [CNN] |tert.am|

21:57-  Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսից մահվան ելքերի թիվն ավելացել է ռեկորդային` 600 դեպքով: Այսպիսով, երկրում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 7921-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի 6935 հաստատված դեպք, ընդհանուր դեպքերի թիվը 114 715 է։ Ապաքինվել է 48 221 մարդ։ [Բրազիլիայի առողջապահության նախարարություն] |shantnews.am|

21:10- Անգելա Մերկելը եւ 16 դաշնային հողերի վարչապետները պայմանավորվել են զանգվածային եւ պրոֆեսիոնալ սպորտի պարապմունքները վերսկսելու եւ բոլոր խանութները բացելու մասին։ Կհանվի առեւտրի առավելագույն տարածքի սահմանափակումը, իսկ սոցիալական հեռավորության եւ պաշտպանիչ միջոցների օգտագործումը կմնա: 

Սոցիալական հեռավորության միջոցառումները երկարաձգվում են մինչեւ հունիսի 5-ը, սակայն մոտ ժամանակներս երկու տարբեր ընտանիքներում ապրող հարազատներին կթույլատրվի հանդիպել: [DW]|news.am|

20:40- «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը Պուտինի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ կարանտինից աստիճանաբար դուրս գալու պլան է ներկայացրել։

Առաջին փուլում ենթադրվում է լուծել մաքուր օդին սպորտով զբաղվելու, երկրորդ փուլում՝ ընտանիքի հետ զբոսանքների եւ որոշ խանութների ու հասարակական սննդի կետերի աշխատանքի, ինչպես նաեւ կրթական հաստատություններում դասերի, իսկ երրորդ փուլում՝ բոլոր խանութների եւ հասարակական սննդի կետերի, ինչպես նաեւ այգիների եւ հանգստի գոտիների բացելու հարցը։ [Մեդուզա] |news.am|

19:28- Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին ասել է նախարարի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ հիվանդությունը թեթև ընթացք ունի, այդ պատճառով հոսպիտալացման մասին խոսք չկա: [ՌԻԱ Նովոստի] |factor.am|

17:48-  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը 3 միլիոն 753 հազար 689 է։ Մահացածների թիվն անցել է 259 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 256 հազար 580 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 238 հազար 459 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 285 է: |armenpress.am|

 

17:15- Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով: |armenpress.am|

 

15։52- Իրանում կորոնավիրուսի մայիսի 6-ի վիճակագրական տվյալները.

Վարակակիրների թիվն ավելացել է 1.680-ով
Ընդհանուր՝ 101.650
Մահացածների թիվն ավելացել է 78-ով
Ընդհանուր՝ 6.418
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14:59- Ռուսաստանի 82 շրջանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում: Մահերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 86-ով: Ընդհանուր առմամբ, երկրում հաստատված դեպքերի թիվը դարձավ 165 հազար 929, որից 21 հազարն ապաքինվել է, 1537 մարդ՝ մահացել: |armenpress.am|

12:10- Virgin Atlantic ավիաընկերությունը հայտարարել, որ պետք է վերանայի ու վերակառուցի իր բիզնեսը այնպես, որ համապատասխանի հետկորոնավիրուսային իրականությանը, այդ թվում՝ կրճատելով ընկերության մոտ 3 հազար աշխատակցի։ |corporate.virginatlantic.com|

11:51-  Գրող Ջոան Ռոուլինգը և Wizarding World-ը հայտարարել են նոր նախագծի մասին, որը պետք է Հարի Փոթերի աշխարհ տանի բոլոր նրանց, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով այժմ մեկուսացման մեջ են: Մայիսի 5-ից ներառյալ մինչև ամռան կես հայտնիները յուրաքանչյուր շաբաթ ընթերցելու են «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի մեկական գլուխ: ախագծին մասնակցում են ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, դերասան Էդդի Ռեդմեյնը և այլք։ |tert.am|

 

11:42-  Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը: |armenpress.am|

 

11:15- Իռլանդիայի փոխվարչապետ Սայմոն Կովենին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ու Եվրոպական միության միջև առևտրային բանակցությունները դանդաղ են ընթանքում, ինչը շատ լուրջ հետևանքներ կունենա Իռլանդիայի Հանրապետության համար, քանի որ վերջինս աշխատում է կորոնավիրուսի պատճառով տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ։ |nkrmil.am|

 

10:18- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների

Հաստատված դեպքեր – 610
Ապաքինվածներ- 269
Մահեր – 9 |stopcov.ge|

 

10:02- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը 3 միլիոն 728 հազար 047 է: Մահացածների թիվն անցել է 258 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 242 հազար 500 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 237 հազար 633 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 72 հազար 271 է: |armenpress.am|

 

09:53-  Թուրքիայում մայիսի 5-ին կորոնավիրուսից մահացել է 59 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․832 նոր դեպք, ապաքինվել է 5․119 մարդ։ Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 73․285 մարդ,  ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 129.491 հաստատված դեպք և մահվան 3․520 դեպք։ |ermenihaber.am|

 

09։20- Դուք ուզում եք լինել առաջնորդ ճգնաժամի ժամանակ, ուրեմն առաջնորդե՛ք։ Եղե՛ք այն կամուրջը, որը վեր է քաղաքականությունից։ Մի՛ մտեք այս կուսակցական պայքարի մեջ։ Այն կանդրադառնա Ձեզ, ու Դուք կտեսնեք, որ ամբողջ ազգն իրական վտանգի մեջ է։ [Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի զգուշացումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ զերծ մնալ կուսակցականությունից]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 07․05․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 05․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն