Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 11․05․20 (թարմացվող)

20:20- Բելառուսում COVID-19-ի հետևանքով մահացել է 135 մարդ։ Ընահանուր առմամբ, երկրում հաստատված է կորոնավիրուսի 23 906 դեպք (մայիսի 10-ին՝ 22 973): Մեկ օրում աճը կազմել է 933: Ապաքինվել է 6531 մարդ: |aysor.am|

20:15-  ՌԴ-ում վաղվանից ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը ողջ երկրում և բոլոր ոլորտներում ավարտվում է, սակայն «Քովիդ-19»-ի վտանգը՝ պահպանվում: Բարձր պատրաստականության ռեժիմը կպահպանվի 65-ից բարձր տարիքի և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար. զանգվածային միջոցառումների արգելքը պահպանվում է: [Վլադիմիր Պուտին] |tert.am|

20:00- Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հոնգ Կոնգում դադարեցված հակակառավարական բողոքի ցույցերը վերսկսել են։ Երեկ առնվազն 8 տարբեր առևտրի կենտրոններում մի քանի հարյուր մարդ կազմակերպել էր բողոքի ակցիաներ՝ պահանջելով անկախություն ու Պեկինի կողմից աջակցություն ստացող քաղաքային իշխանությունների հրաժարականը։ [Aljazeera]

19:30- Իսպանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 123 մարդ, որը նվազագույն ցուցանիշն է վերջին երկու ամսվա ընթացքում: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 26 744-ի: Վարակվածների թիվը հասել է 227 436-ի, վերջին մեկ օրում վարակակման 373 նոր դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ՝ առողջացել է 137 139 մարդ, որոնցից 973-ը՝ վերջին մեկ օրում: [El País] |tert.am|

19:20- Կոսովոյի վարչապետը տանը ինքնամեկուսացվել է՝ սպասելով կորոնավիրուսի թեսթի արդյունքներին։ Նա այդ որոշումն ընդունել է նախարարության այն պաշտոնատար անձի հետ հանդիպումից հետո, որը շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ։ |news.am|

18:50- Որոշել ենք բոլոր դպրոցները բացել մայիսի 16-ից՝ պահպանելով բժշկական պահանջները, բայց աշակերտների ներկայությունը այնտեղ պարտադիր չի լինի։ [Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբի] |aysor.am|

18:45- Այսօրվանից Բուլղարիայի բնակիչները հնարավորություն կունենան այցելել կինոթատրոններ, թանգարաններ և գրադարաններ, որոնք փակվել էին երկու ամիս առաջ: |aysor.am|

18:40- Ռիսկերի գնահատման վերջին արդյունքների համաձայն՝ Եվրամիության անդամ երկրները պետք է պատրաստվեն նոր կորոնավիրուսի տարածման երկրոդ ալիքի հնարավոր սկսվելուն: [Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ] [ՏԱՍՍ] |news.am|

18:17- Եթե հետևենք տվյալներին, դեպքերի թիվը մեկ շաբաթից ավելի միանիշ է, և եթե այսպես շարունակվի, կարող ենք ասել, որ վարակի պիկը հաղթահարված է։ [Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայա] |factor.am|

18:11- ՌԴ-ում Մայիսի 9-ի ավանադական շքերթի փորձի ժամանակ առնվազն 376 մարդ կորոնավիրուսով է վարակվել։ Նրանց թվում են ռազմածովային ուսումնարանների և Մոսկվայի Ռազմական համալսարանի ուսանողները։ Փաստացի, վարակվածների թիվը պետք է ավելի լինի, քանի որ հաջողվել է հարցում իրականացնել միայն 6 հաստատության ուսանողների շրջանում, իսկ փորձին մասնակցել է այդպիսի 40 հաստատություն։ [Deustche Welle-ն՝ լրագրողական հետազոտությունների «Պրոեկտ» պորտալին հղումով] |panarmenian.net|

 

17:51-  Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերն ու հետհամավարակային շրջանում համագործակցության հարցերը: |tert.am|

 

17:34- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 210 հազարը: Մահացածների թիվն անցել է 284 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 505 հազար 866 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 368 հազար 021 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 789 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 143 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 744: |armenpress.am| 

 

15։48- Իրանում կորոնավիրուսի մայիսի 11-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 1.683-ով
    Ընդհանուր՝ 109.286
  • Մահացածների թիվն ավելացել է 45-ով
    Ընդհանուր՝ 6.685
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 1.279-ով
    Ընդհանուր՝ 87.422 [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14։46-  Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 16-ից: Իրանում փետրվարի 19-ից սկսած, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի առկայության մասին, գրանցվել է ավելի քան 107 հազար վարակվածության դեպք, որից 6 հազար 640-ը՝ մահացու: Առաջին իսկ սահմանափակող միջոցառումներից է եղել դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների փակումը: |armenpress.am|

 

14։41- Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 81-ամյա տղամարդ է մահացել: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: |aliq.ge|

 

13։39- Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրում կորոնավիրուսի տարածումը կանխող սահմանափակումներն էականորեն մեղմացնելու մասին: Մայիսի 14-ից երկրում կվերսկսեն աշխատել ձեռնարկությունները, առևտրի կենտրոնները, կինոթատրոնները, սրճարաններն ու մարզական սրահները։ Նոր Զելանդիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է շուրջ 1 500, մահացել է 21 մարդ: Վերջին մեկ օրում վարակվածության 3 նոր դեպքեր են գրանցվել: |armenpress.am|

 

12։39-  Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 11 հազար 656 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 221 հազար 344: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 94 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 009­-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը ավելի քան 39 հազար է: |armenpress.am|

 

11։52- Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Նիդեռլանդներում մտցված սահմանափակումների նշանակալի մեղմացումն ուժի մեջ է մտնում մայիսի 11-ից:  Կվերաբացվեն տարրական դասարանի դպրոցները և մանկապարտեզները, գեղեցկության սրահները, վարսավիրանոցները, գրադարանները: Թույլատրվում է սկսել պարապմունքներն այն մարզաձևերի գծով, որտեղ մարզիկների միջև սերտ շփումներ չկան, օրինակ, գոլֆը, թենիսը: |armenpress.am|

 

11։32- Նախկինում կորոնավիրուսի համավարակի պատճառով հետձագված Կաննի կինոփառատոնն այս տարի չի կայանա։ Այս մասին հայտարարել են միջոցռման կազմակերպիչները։ Կինոփառատոնը վերջին անգամ չեղարկվել է 1939թ․, երբ սկսվել էր 2-րդ համաշխարհային պատերազմը։ |variety.com|

 

11։11-Վրաստանում այսօրվանից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ բացվում է մայրաքաղաք Թբիլիսին: Վրաստանի ամբողջ տարածքում թույլատրվում են բոլոր տեսակի արտադրությունները, այդ թվում՝ հրատարակչական գործունեությունը: Այսօրվանից աշխատանքը կվերսկսեն բոլոր տեսակի մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունեն մուտք փողոցի կողմից: Վրաստանում դեռևս փակ են մնում հագուստի և կոշիկի խանութները և մեծ առևտրի կենտրոնները: |aliq.ge|

 

10:30- Աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը: Մահացածների թիվն անցել է 283 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 493 հազար 473 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 367 հազար 638 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 80 հազար 787 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 264 հազար 663 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 621: |armenpress.am|

 

10։15- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 638 (+3)
Առողջացածներ- 317
Մահեր- 10 |stopgov.ge|

 

10։02-  Թուրքիայում մայիսի 10-ին կորոնավիրուսից մահացել է 47 մարդ։  1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․542 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է 3․211 մարդ։ Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 92․691 հիվանդ, արձանագրվել է վարակման 138.657 հաստատված դեպք և մահվան 3․776 դեպք։ |ermenihaber.am|

 

09:21- Երեկ՝ իր հեռուստաելույթի ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը աստիճանաբար կսկսի դուրս գալ խիստ սահմանափակումների ռեժիմից, թուլացումները կլինեն դանդաղ և համապատասխան մանրէաբանական իրավիճակին։ Եթե գրանցվի վարակի նոր ալիք, երկիրը նորից կվերադառնա սահմանափակումների նախկին ռեժիմին։ Վարչապետը նշել է, որ հետագա քայլերի մանրամասն ճանապարհային քարտեզը կներկայացնի այսօր խորհրդարանում։ |reuters.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 12․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 10․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն