Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 18․05․20 (թարմացվող)

22:03-  Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 99 մահվան դեպք է արձանագրվել, որը նվազագույն մեկօրյա ցուցանիշն է երկրում մարտի 9-ին համազգային կարանտինի սահմանման պահից ի վեր: |tert.am|

21:40- Կանադայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 77 հազարը, 5,8 հազար մարդ մահացել է։  Վերջին մեկ օրում գրանցվել է 1113 նոր դեպք, մահվան ելքերի քանակը ավելացել է 103-ով: |armenpress.am|

20:50- Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն է գրանցել COVID19-ի դեմ պայքարում:Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, թե ոչ: Բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին: |CNN| |24news.am|

20:30- Հունիսի 15-ին պետք է որոշենք՝ կչեղարկենք արդյոք ուղեւորությունների մասին համաշխարհային նախազգուշացումը, թե ոչ։ Աշխատում ենք այդ նախազգուշացումն այլ սկզբունքներով փոխարինելու ուղղությամբ։ Ամառային արձակուրդներին պետք է պատասխանատու ձեւով մոտենալ, եւ դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե որ երկրներում գերմանացիները կկարողանան անցկացնել իրենց արձակուրդը: [Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաաս] |news.am|

19:20- Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսի 922 դեպք է գրանցվել։ Վարակակիրների թիվն ընդհանուր առմամբ 30 հազար 572 է, մահացածներինը՝ 171, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 10 հազար 130։

16:16- Ռուսաստանի 27 շրջաններում պատրաստ են սահմանափակումների աստիճանական մեղմացման: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նա հստակեցրել է՝ քանի որ այդ շրջաններում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները ցածր են, և մասնագիտացված բաժանմունքներում մահճակալները դատարկ են, ապա հնարավոր է, որ այդ հատվածներում գնան մեղմացման: Վարչապետը նշել է, որ մեկուսացման ռեժիմը հնարավորություն տվեց ժամանակ շահել և թույլ չտալ հիվանդության տարածման պայթյունավտանգ իրավիճակ:  |armenpress.am|

 

16:09- Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացնի 2 մլրդ դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար: Աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին: Այս մասին հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը: |armenpress.am|

 

15:03- Իրանում կորոնավիրուսի մայիսի 18-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.294-ով
    Ընդհանուր՝ 122.492
  • Մահացածների թիվն ավելացել է 69-ով
    Ընդհանուր՝ 7.057
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 1.197-ով
    Ընդհանուր՝ 95.661
    [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

14:51-  Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ: Դրանցից երեքը գրանցվել է մսամթերքի արտադրության գործարանում:
Իսպանիայում կայուն ձևով նվազում է վարակի հետևանքով մահերի թիվը:
Իտալիայում սկսել են աշխատել խանութները, ռեստորանները, ինչպես նաև վարսավիրանոցները: Հռոմը հայտնում է մեկուսացման միջոցառումները մեղմելու նոր փուլի մասին: |armenpress.am|

 

14:41- Թուրքիայի Քյութահյա նահանգում 5 ամսական երեխան հաղթահարել է կորոնավիրուսը։ Երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 45 օր առաջ։ Նրան միացրել էին արհեստական շնչառության սարք։ Այդ ընթացքում նա մի քանի անգամ թեստավորում է անցել։ Վերջին թեստի պատասխանը բացասական է եղել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից։ |ermenihaber.am|

 

14:35- Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը։ Տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Մարտից Իտալիայում եկեղեցներն ու տաճարները փակվել էին, եկեղեցական արարողությունները կատարվում էին առանց հավատացյալների: |armenpress.am|

 

11:59-Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումներից մի քանիսը վերացվում են: Վերացվեց Մառնեուլիի կարանտինային գոտին և տեղի բնակչությունը կարող է լքել մունիցիպալիտետի տարածքը: Մայիսի 11-ին բացվել է մայրաքաղաք Թբիլիսին, մայիսի 14-ին Ռուսթավի քաղաքը և Գարդաբանիի մունիցիպալիտետը: |aliq.ge|

 

11:55- Բելգիայում հիվանդանոցներից մեկն այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսին բժիշկները դիմավորել են՝ կազմակերպելով «ամոթի միջանցք»: Վարչապետը եկել էր հիվանդանոց իր աջակցությունը հայտնելու բուժանձնակազմին և ապշել այդպիսի ընդունելությունից: Երբ ավտոշարասյունը մոտեցել է հիվանդանոցին, բժիշկներն ու բուժքույրերը շրջվել են մեջքով, որպեսզի ցույց տան իրենց վրդովմունքը համաճարակի ժամանակ իշխանությունների գործողությունների առնչությամբ: Ակցիային մասնակցել է 120 մարդ: |armenpress.am|

 

11։11-  Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին: Ավստրալիայի առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ երկրները: Ավելի ուշ միացել են աֆրիկյան երկրները։ |armenpress.am|

 

10։44- Թուրքիայում մայիսի 17-ին կորոնավիրուսից մահացել է 44 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․368 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 44 դեպք, իսկ ապաքինվել է 1․825 մարդ։ Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 109.962 մարդ, արձանագրվել է վարակման 149.435, իսկ մահվան 4․140 դեպք։ |ermenihaber.am|

 

10։42-  Այսօրվանից Իսպանիան և Իտալիան սկսում են հանել սահմանափակումները։ Մասնավորապես Իտալիայում ավելի քան երկու ամսվա դադարից հետո կվերաբացվեն սրճարաններն ու վարսավիրանոցները։ |bbc.com|

 

10:32- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների

Հաստատված դեպքեր- 701 (+6)
Առողջացածներ- 432
Մահեր- 12 |stopcov.ge|

 

10:24- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը: Մահացածների թիվն անցել է 316 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 860 հազար 036 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 527 հազար 664 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90 հազար 978 է։ Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում  հայտնված Ռուսաստանում կա 281 հազար 752 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 631: |armenpress.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․05․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 17․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն