Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․05․20 (թարմացվող)

21:12-  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ բուժում էր ստանում կորոնավիրուսի դեմ: [ՌԻԱ Նովոստի] |armenpress.am|

17։38- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից: Մահացածների թիվն անցել է 347 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 315 հազար 909 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, երկրորդ տեղում՝ Բրազիլիան, երրորդ տեղում՝ Ռուսաստանը։|armenpress.am|

 

16։45-  Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է, որ առաջիկա ժամերին կվերացվի Տոկիոյում և մերձակա չորս նահանգներում հաստատված արտակարգ դրության ռեժիմը: Աբեի խոսքով, սակայն, սահմանափակումները կրկին կգործարկվեն, եթե կորոնավիրուսի տարածման շուրջ իրավիճակը երկրում կրկին վատթարանա: Այսօրվա դրությամբ՝ Ճապոնիայում կորոնավիրուսի 16 հազար 600 դեպք է արձանագրվել, 839 մարդ մահացել է: |azatutyun.am|

 

15։07- Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը։ Երկրում չկան վարակվածներ։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը։ Հանրային առողջության ինստիտուտը տեղեկացրել է, որ վերջին 68 օրվա մեջ առաջին անգամ երկրում վարակի նոր դեպք չի գրանցվել, իսկ բոլոր վարակվածները բուժվել են։ |armenpress.am|

 

13։43-  Միացյալ Նահանգներն արգելում է այն օտարերկրացիների մուտքը երկրի տարածք, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվել են Բրազիլիայում: Այս որոշումը հրապարակվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի վարակակիրների թվով Բրազիլիան աշխարհում զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջ անցնելով Ռուսաստանից: |azatutyun.am|

 

11։14-  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր տարեկան աշխատավարձը՝ 400-ից մինչև 450 ԱՄՆ դոլար, կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

 

11։12- Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան երեկ հայտնել է, որ Ռուսատանի Դաշնության 85 տարածաշրջաններից 44-ն արդեն պատրաստ են անցնել սահմանափակումների վերացման առաջին փուլին։ |ria.ru|

 

10։15- Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 502 հազարից: Մահացածների թիվն անցել է 346 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 302 հազար 469 մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 686 հազար 436 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 300 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ  տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 365 հազար 213-ի, մահերինը՝ 22 հազար 746-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 344 հազար 481 մարդ, վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 541-ը: |armenpress.am|

 

10։11- Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 731 (+1)
Առողջացածներ- 526
Մահեր- 12 |stopcov.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․05․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն