2020-06-09-599985b8-8192-4fae-a357-064268a3d65a.jpg

Փաշինյանը սգո միջոցառում և պսակադրություն ունեցողներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սգո միջոցառումներ և պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներին հորդորեց արտակարգ դրության ընթացքում պահպանել հակահամաճարակային կանոնները: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Շատ կարևոր ենք համարում սգո և պսակադրության միջոցառումների իրականացումը պարետատան սահմանած կանոններին համապատասխան: Հորդորում եմ, որպեսզի պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներն ու սգակիր ընտանիքները համագործակցեն ՏԻՄ-երի ու ոստիկանության հետ»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն