2020-07-24-697ad71a-ca10-4aa8-a5ba-6716f029fec3.jpg

Ականազերծման կենտրոնի մասնագետները Չինարիում վնասազերծել են Ադրբեջանի՝ չպայթած 122 մմ-անոց արկը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, հուլիսի 23-ին Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։

Ինչպես տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից, աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն