2020-08-17-7c0dd9a4-127a-41dc-aeb2-7c2d34ae4665.jpg

Փոփոխություններ՝ դպրոցների ֆինանսավորման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ |aysor.am|

aysor.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագիծը։

Այն սահմանում է, որ հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովվի միասնական մոտեցմամբ՝ ստեղծելով բավարար պայմաններ դրանց բնականոն գործունեության համար։

Անկախ հաստատությունների ենթակայությունից՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով՝ ըստ իրականացվող ուսումնական ծրագրերի։

Ֆինանսավորման նոր կարգն ուժի մեջ կմտնի 2021 թ․ հունվարից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն