2020-09-07-dbf5163d-34f0-46bb-8cc5-76dbd71ad6bc.jpg

Լոս Անջելեսում ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի |aysor.am|

aysor.am: Լոս Անջելեսում ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի՝ 49,4 աստիճան ըստ Ցելսիուսի: Ինչպես հայտնում է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը, դա ամենաբարձր ցուցանիշն է քաղաքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:

Ռեկորդը ֆիքսվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում կեսօրից հետո: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2006 թվականի հուլիսի 22-ին: Այն ժամանակ ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 48,3 աստիճան ըստ Ցելսիուսի:

Կալիֆոռնիայի էլեկտրացանցերի օպերատորների կիրակի նախազգուշացրել են անոմալ շոգի պատճառով նահանգի տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հնարավորության մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն