2020-10-09-e2880ecf-3ad5-4cc5-a01a-a94de38de70c.png

Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել ապահովել ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգությունը ԼՂ-ում |shantnews.am|

shantnews.am: Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին ապահովել ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգությունը, ովքեր աշխատում են ԼՂ հակամարտության գոտում։

Հայտարարությունը՝ կապված այդ գոտում ռուս լրագրողների վիրավորվելու հետ, հրապարակվել է հինգշաբթի, Նյու Յորքում տեղակայված ՀԿ-ի կայքում։

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ապահովեն ԼՂ հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը և թույլ տան նրանց առանց խոչընդոտի պատրաստել ռեպորտաժներ։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետաքննեն վերջին հարձակումը, թույլ տան ազատ ու անխոչընդոտ հավատարմագրվել»,-նշվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն