2020-11-14-72c3cf9e-02cb-4063-93a2-6a4c16ee2ede.jpeg

Վրաստանի ընդդիմությունը ցույցեր է անցկացնում՝ պահանջելով խորհրդարանի նոր ընտրություններ |1lurer.am|

1lurer.am: Այսօր Թբիլիսիում կազմակերպվել են զանգվածային բողոքի ցույցեր, որի մասնակիցները պահանջել են խորհրդարանի նոր ընտրություններ անցկացնել՝ տեղեկացնում է Настоящее Время-ն:

Բողոքի ակցիաներն անցկացվում են Վրաստանի խորհրդարանի շենքի մատույցներում, որտեղ  հավաքվել են հազարավոր մարդիկ:

Քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է եղել: Բողոքի ակցիային մասնակցում են Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների անդամներ ու համակիրներ, քաղաքացիական ակտիվիստներ: Թբիլիսիի ցույցերին միացել են նաև Վրաստանի շրջանների բնակիչները:

Խորհրդարանի նոր ընտրություններից բացի` ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ԿԸՀ-ի ղեկավարի հրաժարականն ու բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն