2020-12-09-934ed8b8-1777-4db8-aa1a-2270f289f17d.jpg

Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցերը հանվել են ԱԺ նիստի օրակարգից

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգից հանվել են Վռճաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:

Հարցերը հանվել են հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գրությունը:

Վարդազարյանը նշել է, որ այս պահին Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրելը և դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր հաստիքը չհամալրելը չի կազմալուծի Վռճաբեկ դատարանի և հիշյալ պալատի աշխատանքների կազմակերպումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն