2020-12-20-b98e6198-98a3-4edf-a0e3-08c07d8714b7.JPG

Վարչապետը Տավուշի մարզում հարգանքի տուրք է մատուցել զոհված հերոսների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սեւ Քար եւ Իջեւան համայնքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն