2020-12-28-2c2f9dc6-b552-4584-85fc-104b3f76fede.jpg

Բարենցի ծովում ձկնորսների նավ է խորտակվել. 17 մարդ անհետ կորել է |tert.am|

tert.am: Ձկնորսների  «Օնեգա» նավը խորտակվել է Բարենցի ծովում, նավում եղել է 19 մարդ, 2-ին հաջողվել է փրկել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Բարենցի ծովի ջրերում` Արխանգելսկի շրջանի Նոր Երկիր արշիպելագի մոտակայքում  տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է երկուշաբթի առավոտյան:

Նախնական տեղեկություններով ՝ «Օնեգան» խորտակվել է սառցակալման  պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն