Ուկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կան | azatutyun.am

Ուկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կան | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։

Հարձակումը հաստատել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմը։ Նա Telegram-ում գրել է, որ կենտրոններից իրականացվել է տարհանում, կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշել։

Ռուսական պետական լրատվամիջոցները, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ Կրասնոդարում վիրավորվել է երեք, իսկ Նևիննոմիսկում՝ հինգ մարդ։

Ուկրաինական և ռուսական Telegram-ալիքները հրապարակել են ականատեսների նկարահանած տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում են պահեստներում բռնկված խոշոր հրդեհները։

Սա վերջին օրերին Wildberries-ի ենթակառուցվածքների վրա արդեն երրորդ հարձակումն է։

Ուկրաինան պաշտոնապես դեռ չի մեկնաբանել Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի վրա իրականացված հարձակումները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն