Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում զենք-զինամթերք է վնասազերծվելու. ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերիքի վնասազերծման աշխատանքներ:
 
«Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն
Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում:
 
Տեղեկատվության և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,112 և 101 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն