2021-01-07-710b6ada-7d0f-495a-a9c7-43ccceb523db.jpg

Տեղեկատվությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղ անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի. մարզպետարան

Տավուշի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն