2021-01-08-5689c0d5-ee86-42b4-a561-1d463fede125.jpg

Ադրբեջանը հերքել է իր տարածքում թուրքական ավիաբազա կառուցելու լուրերը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը հերքել է իր տարածքում 3 թուրքական ռազմական ավիաբազա կառուցելու մասին լուրերը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նախարարությունը:

Տելեգրամ ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիան մտադիր է ավիաբազա կառուցել Ադրբեջանի երեք քաղաքներում ՝ Գյանջայում, Լենքորանում եւ Գաբալայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն