2021-01-11-cf029d92-83cc-4c0d-8ca6-a31ec3056256.jpg

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 479,2 հա տարածք |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն