2021-01-11-558588f3-7739-4b1c-a1be-b7321ba41a16.jpg

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը ֆինանսական օգնություն կտրամադրի Արցախին

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը ժողովին միաձայն որոշել է Արցախի երկրորդ պատերազմի ընթացքում շտապօգնության մեքենա գնելու համար հավաքած 20 434 դոլարը և երրորդ փուլով հանգանակված 21 415 շեքելը տրամադրել Արցախին:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Որոշվել է նաև փետրվարին շարունակել դրամահավաքը և հանգանակված ամբողջ գումարով գարնանը Արցախում մի ծրագիր ֆինանսավորել: Ծրագրի ընտրության համար հանձնախումբը կգումարի հավելյալ ժողով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն