2021-01-18-4eefbfb5-3028-4761-a647-f33df94b27cb.jpg

Ռուսաստանյան խաղաղապահներն ախտահանման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Զինծառողների շրջանում նմանատիպ միջոցառումները իրականացվում են ամեն օր` կորոնավիրուսային վարակի եւ այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:

Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումների անձնակազմը համալրված է օդակաթիլային ախտահանման շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներով: Ախտահանումն իրականացվում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով և քլոր պարունակող լուծույթներով:

Ախտահանումն իրականացվել է խաղաղապահների շտաբում, դիտակետերում եւ նրանց բնակության վայրերում: Այսօրվա դրությամբ ախտահանվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն