2021-01-20-112999ac-8b19-45ff-b7c4-ce0ad7457853.jpg

Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները

Արցախի պետական համալսարանի բոլոր ուսանողների 2020-2021 ուսումնական տարվա վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը:

Այս մասին Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հունվարի 20-ին բուհի  գիտական խորհրդի անդամների հետ նախագահական նստավայրում կայացած  հանդիպմանը:

«Անդրադառնալով Արցախի պետական համալսարանի ուսանողների ուսման վարձավճարների հարցին` երկրի ղեկավարը հայտարարել է, որ Արցախի կառավարությունը կփոխհատուցի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի՝  առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների վարձավճարները:   Հանդիպման  ընթացքում  երկրի ղեկավարը պատասխանել է ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կողմի հարցերին` անդրադառնալով նախապատերազմյան, պատերազմական իրողություններին, հետևանքներին, բնակչության անվտանգությանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մյուս ոլորտներին, դրանց զարգացման տեսլականին ու անելիքներին: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Հարությունյանին` հանդիպումը համարելով սպասված և անհրաժեշտ»,- հայտնում են Արցախի պետական համալսարանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն