2021-01-20-7b363579-0e9b-437e-a67d-2a93182cc3f4.jpg

Փաշինյանն անդրադարձավ պատերազմի առնչությամբ հարուցված շուրջ 1300 քրեական գործերին |armenpress.am|

armenpress.am: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ հարուցված 1358 քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:  Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանի հարցին:

«Պատերազմի հետ կապված շուրջ 1300 քրեական գործ կա և այդ գործերով ընթանում են նախաքննություններ: Պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան առավելագույնս արդյունավետ պատասխաններ»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն