2021-01-25-be2506ec-033b-45cf-b250-ef6e77c7fa85.jpg

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացնելու Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում: Այս մասին հայտնում է ԱԻՊԾ «Ֆեյսբուքի» էջը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն